Ինչպես ճիշտ սնվել

Սննդակարգը (դիետա) մարդու (հաճախ` հիվանդի) սննդի հատուկ մշակված օրաբաժին և ռեժիմ է, որը բնորոշվում է սննդանյութերի որոշակի բաղադրությամբ, խոհարարական մշակման առանձնահատկություններով, սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, վիտամինների, հանքային աղերի որակական և քանակական կազմով: Սննդակարգի հիմքում ընկած է սննդանյութերով մարդու օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջների բավարարումը: Սննդակարգ նշանակելիս հաշվի են առնվում հիվանդության բնույթը, կլինիկական ընթացքը, ախտաբանաանատոմիական և ֆերմենտային խանգարումները: Սննդակարգը նշանակում են բուժման եղանակներին զուգահեռ: Որոշակի քանակական և որակական հարաբերակցությամբ սննդի ընդունումը հարմարեցվում է որոշակի ժամերի: Առավել տարածված են խոցային հիվանդությունների, լեղապարկի, հաստ աղու բորբոքումների, ճարպակալման, շաքարախտի և այլ հիվանդությունների սննդակարգերը: Յուրաքանչյուր սննդակարգ, կախված հիվանդության շրջանից և փուլից, ունի հաջորդաբար կիրառվող մի քանի տարբերակ: Անհատական ցուցանիշների հիման վրա, որպես կանոն, նշանակվում են կարճ ժամկետով (1–2 օր) բեռնաթափման օրեր: Առավել տարածված են տվյալ օրն օգտագործվող մթերքի՝ մսի, ձկան, բանջարեղենի, մրգի անվանմանը համապատասխանող բեռնաթափման օրերը: Ժամանակակից պայմաններում ճարպակալման դեմ կիրառվող բազմաթիվ գրավիչ, գովազդային անվանումներով սննդակարգերից շատերը չունեն բժշկական, գիտական հիմնավորում, ուստի անհատական սննդակարգի ընտրությունը պետք է կատարի բժիշկը, հակառակ դեպքում այնկարող է վնասակար լինել օրգանիզմի համար:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: