Ի՞նչ եմ դառալու

Մի անգամ ուսուցիչ Գրամատիկուսը իր հին պահարանում գտավ մի տուփ, որի մեջ ինչ-որ դեղնած թերթիկներ էին դրված: Պարզվեց՝ դրանք այն աշակերտների գրած շարադրություններն էին, որոնց նա դասավանդել էր երեսուն տարի առաջ, երբ նա ապրում էր ուրիշ քաղաքում:

Շարադրության թեման էր. «Ինչ եմ ուզում դառնալ, երբ մեծանամ »: Այդպես էր վերնագրած յուրաքանչյուր թերթիկը, իսկ թերթիկի անկյունում գրված էր աշակերտի անունը և ազգանունը: Ընդամենը քսանչորս թերթիկներ՝ Ալբերտի Մարիո, Բանետի Սիլվեստրո, Կարիզո Պասկուալե…

Ուսուցիչ Գրամատիկուսը որոշեց փնտրել իր ալբոմի մեջ այդ դասարանի աշակերտների նկարները՝ փորձելով հիշել այդ երեխաներին:

-Սա պետք է որ լինի Դզանետի Արտուրոն: Իսկ, միգուցե, հակառա՞կը, Ռիգի Ռինալդոն: Ոչ, ցավոք, ես արդեն չեմ հիշում այս երեխաներին:

Նա նկարները մի կողմ դրեց և սկսեց կարդալ դեղնած էջերի վրա գրված շարադրությունները՝ ժպիտով նկատելով քերականական սխալները: Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ երեսուն տարի առաջ բաց թողնված տառը:

«Երբ ես մեծանամ, – գրում էր Ալբերտի Մարիոն, – դառնալու եմ օդաչու: Իսկ մինչ այդ ես հավաքում եմ ինքնաթիռների նկարներ՝ կտրելով դրանք թերթերի միջից: Նայելով դրանց՝ ես երազում եմ իմ ապագայի մասին…»:

– Ախ, Մարիո, երազել բառը գրվում է Ե տառով, ոչ թե ՅԵ:

-Հուսով եմ, – հոգոց հանեց ուսուցիչը,- այդ սխալը չի խանգարել նրան իրականացնել իր երազանքը:

«Իմ հայրիկը սանիտարական սարքավորումներ է վաճառում, և ուզում է, որ երբ մեծանամ, շարունակեմ նրա գործը: Իսկ ես ուզում եմ դառնալ երաժիշտ: Ես ունեմ բարեկամ, ով նվագում է ջութակ և…»

Ուսուցիչ Գրամատիկուսը վեր կացավ աթոռից, որպեսզի միացնի լույսը, որովհետև մինչ նա կարդում էր շարադրությունները, փոքր ինչ մթնել էր: Եվ այդ պահին նրա գլխում մի միտք ծագեց:

-Օ՜, ոչ, ինչպիսի հիմարություն,-բացականչեց նա:

Բայց այդ պահին նա հասկացավ, որ որոշումն արդեն ընդունված է, և հաջորդ առավոտ…

Առավոտյան ուսուցիչ Գրամատիկուսը նստեց գնացք և ուղևորվեց հենց այդ քաղաքը, որտեղ ուսանել էր երեխաներին: Ժամանելով այնտեղ՝ նա գնաց հասցեների տեղեկատվական կենտրոն, գրպանից հանեց իր նախկին աշակերտների ցուցակը և սկսեց փնտրել հասցեները: Նա ուզում էր իմանալ՝ արդյո՞ք իրականացել են նրանց երազանքները, դարձել են նրանք ինչ ցանկանում էին դառնալ, երբ փոքր էին:

Ես պետք է ձեզ իրականությունը պատմեմ, ինչքան էլ այն տխուր լինի: Ես պետք է ձեզ ասեմ, որ ուսուցիչը շատ տխրեց, երբ ավարտեց իր փնտրտուքները:

Օրինակ, նա իմացավ, որ իր նախկին աշակերտներից երեքը զոհվել են պատերազմի ժամանակ, հայրենիքից հեռու: Նրանց երազանքները չէին կատարվել: Երիտասարդությունը ընդհատվել էր:

Նա իմացավ, որ Ալբերտի Մարիոն դարձել է ոչ թե օդաչու, այլ մատուցող: Դա էլ է մասնագիտություն, սակայն ոչ ոք երբևէ չի գրում շարադրություններում. «Երբ մեծանամ, ուզում եմ դառնալ մատուցող…»: Ամեն դեպքում մատուցողները շատ շատ են:

Վաճառականի տղան նույնպես չէր դարձել երաժիշտ, այլ զբաղվում էր գազի բալոնների առքուվաճառքով:

Որոշ երազանքներ ժամանակի ընթացքում փոխվում են, ինչպես օրինակ տարվա տարբեր եղանակներին կենդանիները փոխում են իրենց կաշին: Մյուսները փչացնում են կյանքը, ինչպես ուժեղ քամին է վնասում տերևներին՝ պոկելով դրանք ծառից:

Եվ վերջապես ուսուցիչը իմացավ, որ Կորսիկի Ռենցոն, ով երազում էր դառնալ էլեկտրիկ, նույնպես դարձել է ուսուցիչ, և նա որոշեց փնտրել նրան:

-Ինչպե՞ս ես, սիրելի՛ Ռենցո: Հիշու՞մ ես՝ մի ժամանակ դու երազում էիր դառնալ էլեկտրիկ:

-Ե՞ս: Հնարավոր չէ…

-Այո, այո, տես, ահա քո շարադրությունը:

-Տարօրինակ է: Իսկապե՞ս իմն է: Բայց ես ոչինչ չեմ հիշում դրա մասին:

-Պարզվում է՝ դու այն ժամանակ ճիշտը չես գրել:

-Ո՞վ գիտե, միգուցե…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: