Վատիկանի մասին

Վատիկան պապական քաղաք-պետություն է: Իտալիայի մայրաքաղաք Հռոմի արևմտյան մասում՝ Մոնտե Վատիկանո բլրի վրա։ Տարածքով ամենափոքր պետությունն է 44 հեկտար։ Մշտական բնակչությունը կազմում է շուրջ 800 մարդ, ներառյալ վատիկանական հպատակության 400 անդամներին։ Վատիկանը հանդիսանում է Կաթոլիկություն|կաթոլիկական եկեղեցի|եկեղեցու գլուխ կանգնած Հռոմի պապի նստավայրը, ինչպես նաև կաթոլիկական միջազգաջին կենտրոնը։ Պետության կարգավիճակը վերջնականորեն հաստատվել է 1929 թվականաին հատուկ հրովարտակով։ Հարուստ է ճարտարապետական հուշարձաններով՝ կերտված Վերածննդի խոշորագույն վարպետների մտահղացմամբ՝ Ռաֆայել Սանտի, Միքելանջելո, Բեռնինի։ Կենտրոնը Պապական պալատն է և Հռոմի Սուրբ Պետրոս տաճարը՝ կառուցված Սուրբ Պետրոս առաքյալի դամբարանի վրա։
Պապին ցմահ ընտրում է կոնկլավը կարդինալների հավաքը՝ փակ գաղտնի քվեարկությամբ: Պապին են ենթարկվում Վատիկանի բոլոր հաստատությունները, որոնց ղեկավարները նրա կողմից նշանակված կարդինալներն են: Պետության ղեկավարը հրապարակում է օրենքներ, նաև բարձրագույն դատավորն է: Վատիկանի կառավարությունը գլխավորում է Պապի նշանակած պետական քարտուղարը: Վատիկանն ունի իր «զինված ուժերը»՝ շվեյցարացիների 110 հոգի պահակախումբ կազմավորվել է 1527 թվականին, որի զինվորները և սպաները ծառայում են 2–20 տարի: Դարերի ընթացքում նրանց համազգեստը փոփոխություն չի կրել, և դա է պատճառը, որ միջնադարյան համազգեստներով պապական զինվորները մշտապես գրավում են Վատիկան այցելող հյուրերի և զբոսաշրջիկների ուշադրությունը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: