Հայսատանի մայրաքաղաքները

Հայաստանի Մայրաքաղաքներ տարբեր ժամանակ , եղել են տարբեր քաղաքներ, Արտաշատ, Տիգրանակերտ, Դվին, Անի և ուրիշներ: Չորրորդ դարում թագավոր Խոսրովը հիմնեց Դվին քաղաքը և ամբողջ Դվինի շուրջ տեղադրեց անտառ: Այն կոչում են Խոսրովի անտառներ: Դվինը շատ մեծ քաղաք էր: Հինգերրորդ դարում այն դարձավ Հայաստանի մայրաքաղաքը: Քաղաքի կենտրոնում գտնվում էին պալատներ: Այնտեղ ապրում էին թագավորը և կաթողիկոսը: Դվինական վարպետները պատրաստում էին գեղեցիկ զենքեր, տարբեր իրեր, երկաթից, փայտից, ոսկուց և արծաթից, գործում էին կտորներ և գորգեր: Դվին այցելում էին վաճառողներ Բյուզանդիայից, Պարսկաստանից, Հռոմից և տարբեր երկրներից: Երկրաշարժի ժամանակ 983 թվականին ավերվեց Դվին քաղաքը: Հայաստանի մայրաքաղաքը դարձավ Անին: Անին հայտնի էր որպես բերդ դեռևս հինգերորդ դարից: Տասներորդ դարում, երբ Անին դարձավ Հայաստանի մայրաքաղաքը, այնտեղ ապրում էին համարյա տաս հազար մարդ: Քաղաքում կային շատ գեղեցիկ կառույցներ և պալատներ: Այն շատ գեղեցիկ էր և հարուստ: Ճանապարհորդները պատմում էին Անիի մասին հրաշքներ: Գեղեցիկ պալատները և տաճարները, փողոցները և այգիները զարմանք և հիացմունք էին առաջացնում: Անին Հայաստանի մայրաքաղաքն է եղել միչև տասնմեկերորդ դարի կեսը: Ավելի ուշ Անին քանդվեց երկրաշարժից: Անիի ավերակները գտնվում են Թուրքյաի տարածքում: Այսօր Հայաստանի մայրաքաղաքը Երևան քաղաքն է, Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Առաջ նրան անվանում էին Էրեբունի: Երևանը հռոմի Բաբելոնի հասակակիցն է: Այն ստեղծվել է մեր թվարկությունից առաջ 782 թվականին: Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը՝ Երևանը հին և երիտասարդ քաղաք է, հմայում է գրողներին և երգիչներին, քանդակագործներին և նկարիչներին, բոլորին ով այցելում է քաղաք հին հուշարձաններով, հարուստ մշակույթով և արվեստով: Նրան անվանում էին վարթագույն քաղաք, որովհետև քաղաքի շենքերից շատերը պատրաստված են վարթագույն տուֆից: Շատ մայրաքաղաքներ է ունեցել Հայաստանը, բայց նրանք բոլորը քանդված են: Միայն Երևանն է անցել բոլոր դժվարություններով, և դարձել է հայերի հպարտությունը, Հանրապետության սիրտը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: