Թե ինչպես են Սասունում անցկացնում Փորնիկը

Տարվա ամենահաջողակին որոշում էր փորնիկը:

Չնայած իրենց հասակին հասնող ձյանը` ձմռանը բոլոր երեխաները այցելում էին գյուղի ամեն մի քրիստոնյայի և մուսուլմանի տան կտուրը և երբ իրենց հավաքած ուտելիքների մեծ մասը կուլ տված` վերադառնում էին տուն, տանը նրանց մայրերը, տատիկներն ու մյուս հարսները վաղուց արդեն սկսած էին լինում երեկոյի համար պատրաստությունները: Այդ օրը սեղանի զարդն էր փորնիկ (փուրնիկ) ուտեստը:

Սովորական օրերին կարագով և կաթով պատրաստված փորնիկը Տար գլուխին վերածվում էր ընկույզով կարկանդակի, որը ստվերում էր թողնում ամենագեղեցիկ ուտելիքն անգամ:

Ցորենի ալյուրի մեջտեղը ավազանի նման բացելուց հետո ջուր ենք ավելացվում: Մեկ-երկու օր առաջ պատրաստված հացի խմորից վերցրած քիչ քանակությամբ խմորը ավազանի ջրի մեջ լուծելուց հետո (հին խմորը թթվելու պատճառով նորը խմորում է) մի քիչ աղ ավելացնելով` խմորը լավ հունցելուց հետո թողնում ենք` հանգստանա:

Օջախում դրված կճուճում մինչև յուղը դուրս գալը սխտորթակիչով ծեծված կանեփի սերմերը քիչ քանակությամբ ալյուրով տապակում ենք, որի վրա ծեծած ընկույզ ավելացնելով մեկ-երկու անգամ շրջելուց հետո փորնիկի միջուկի պատրաստությունն ավարտված է լինում (հին աղբյուրներում նշվում է, որ միջուկի մեջ կանեփի սերմի և ընկույզի հետ մեկտեղ օգտագործել են նաև պաստեղ):

Միջուկի պատրաստությունն ավարտին հասցնելուց հետո թոնիրի կողքին թողած ուռած խմորը երկու մասի բաժանելով` անհրաժեշտ է երկու մասն էլ գրտնակել և կլոր տեսք տալ: Հաստ բացված խմորներից մեկի վրա ընկույզով միջուկը տարածելուց հետո խմորի մյուս շերտով ծածկում ենք, որպեսզի միջուկը չթափվի ծայրերը լավ սեղմում ենք: Այնուհետև մի գործողություն էլ կա, որը պետք է ավարտին հասցնել. խմորը ծածկել աշնանը հավաքած չորացրած տերևներով:

Մեր պապերը մտածելով, թե մեր Ադամ հոր և Եվա մոր մերկությունը ծածկելու համար օգտագործված թզենու տերևների կաթը խնդիրներ են ստեղծում, ավելի հարմար են գտել մեր խմորը ծածկելու համար օգտագործել ընկուզենու ծառի տերևները: Քանի որ մեր փորնիկի խմորը հաստ է, անհրաժեշտ է, որ ցածր ջերմաստիճանի կրակի վրա պատրաստենք:

Լա’վ, իսկ ինչպե՞ս է փորնիկը կարողանում ստվերում թողնել նույնիսկ ամենագեղեցիկ ուտեստը: Այս հարցի պատասխանը գտնվում է թխվող փորնիկի մեջ գաղտնի դրված գրեթե լուցկու հատիկի չափ, երկու առանձին երկարության փոքրիկ ձողիկների մեջ (որոշ հարուստ գյուղերում ոսկե կամ արծաթե դրամ են դրել):

Փորնիկի մեջ դրված այս ձողիկներով որոշվում էր տարվա հաջողակը: Ահա սա է պատճառը, որ երեխաներն անհամբեր սպասում են փորնիկի պատրաստմանը, և հաճախ գալիս են թոնրի մոտ: Երկար ձողիկը գտնողը համարվում է տարվա հաջողակը, իսկ կարճ ձողիկ գտնողը` անհաջողակը:

Որոշ գյուղերում ձողիկների թիվը հասնում է յոթի: Ձողիկներից երկուսը որոշում էին տարվա հաջողակին, երկուսը` անհաջողակին, իսկ մնացած ձողիկների վրա կատարված կտրվածքներով որոշվում էին իշխանության, փողի, մեղվի փեթակների, ոչխարի հոտի, այծի հոտի առատությանը տիրացողները:

Ձողիկները փորնիկից բացի այլ ճաշերի մեջ էլ են դնում. օրինակ` առանց մսի քեշքեք կոչված ճաշը, որը կարող ենք անվանել նաև «չոլագ» կամ էլ ինչպես  Բիթլիսի որոշ գյուղերում են անվանում` «բորանիե»… Բորանիեն դդումով, գըլգըլով (կորեկի տեսակ), աղթանով (արաբերեն «լաբան» է կոչվում, քամելով պատրաստվող յոգուրտ) և կարագով պատրաստվող ճաշատեսակ է:

Որոշ գյուղերում երկար ձողիկը գտած մարդուն նաև նվեր են տվել, բայց իրականում ամենամեծ նվերը տարվա ամենահաջողակ տիտղոսը կրելու պատիվն էր: Դա մեզ համար շատ ավելի կարևոր էր, քան դուք կարող եք ենթադրել, քանի որ հավատում էին, որ փորնիկի միջոցով որոշված անձի շնորհիվ առատությունը տուն էր գալիս. հաջողակ անձը համարվում էր տան առատության տերը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: