Թե ինչպես են Նոր տարին անցկացնում Սասունում

Հայերենում Նոր տարին հիշատակվում է նաև «Ամանոր», «Դարին գլուխ» /Սասունի բաբառում Տար գլուխ անվանումներով:

Սասունում ամեն տեսակի աշխատանք մարդիկ իրենց ձեռքերով էին անում: Այս պատճառով եթե Սասունում ծնված լինեք, մանկությունից մինչև վերջին շունչը ձեզ սպասվում է աշխատանքով հագեցած մի կյանք:

Փոքր տարիքից այս կյանքին սովոր սասունցի երեխաները, ի տարբերություն աշխարհի իրենց տարեկիցների, չեն սպասում, որ Տար գլուխին Ձմեռ պապիկը ծխնելույզով մտնելով վառարանի մոտ կախված գուլպաների մեջ` Նոր տարվա նվերներ թողնի, այլ ծայրերին պարան կապած գուլպաներով կտուրից կտուր շրջելով` իրենք էին ծխնելույզներից հավաքում իրենց նվերները:

Սասունցի երեխաները կտուրների ծխնելույզի անցքով ներքև իջնելով` գուլպաներով հավաքում էին իրենց նվերները, իսկ նրանք, ովքեր գուլպա չէին գտնում, պարկ կամ գլխարկ էին օգտագործում: Լեռների լանջերին կառուցված Սասունի տները, եթե դիմացից 2-3 հարկանի էին երևում, քանի որ հողակտորը թեք էր, հետևի մասի երկարությունը մարդու հասակը չէր անցնում: Տների տանիքները հարթ հող էր, սրա շնորհիվ երեխաները առանց դժվարանալու կտուրից կտուր անցնելով` խաղիկներ էին երգում`

Այսօր կաղ է

Առտուն կաղանդ է

Ձեր մեռելոցի հոգուն

Տվեք ու գա

Տան տիկին, տան տիկին

Ելի գնա մարաքն ի վար

Կարճ բռնե, երկար կտրե

Կամցուք, որ մատիկ չկտրես

Ով որ տենա, շեն մնա:

Վերոնշյալ ժողովրդական խաղիկը մեկն է Էղինում երգվող նոր տարվա խաղիկներից է: Հավանաբար Սասունում էլ Տար գլուխին հայերեն խաղիկներ են կատարել, սակայն ցավոք  Նոր տարվա խաղիկները ևս կիսել են անհետ կորած երգերի, օրորոցայինների ճակատագիրը:

Խաղիկները երգելուց հետո երեխաները, ստանալով տան ամենատարեց կնոջ` «չոչո» անվանած անձի, տան և սրտի հարստության սահմաններում տված նվերները, ճանապարհ են ընկնում դեպի հաջորդ տուն:

Գյուղական վայրում ամենագեղեցիկ նվերը, որը կարող եք տալ երեխային, նրա սիրելի ուտելիք ընկույզը, պաստեղը, շարանը (ընկույզի պաստեղ), չիր ու չամիչը կամ էլ փըղընչն է (ուտելիք, որը քրդերեն «թաու», «թեյ», արաբերեն «գըրնազ» է կոչվում, որի փոքրիկ հատիկները երեխաները թղթե խողովակներով շպրտում են ցած:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: