Սննդակարգը (դիետա) մարդու (հաճախ` հիվանդի) սննդի հատուկ մշակված օրաբաժին և ռեժիմ է, որը բնորոշվում է սննդանյութերի որոշակի բաղադրությամբ, խոհարարական մշակման առանձնահատկություններով, սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, վիտամինների, հանքային աղերի որակական և քանակական կազմով: Սննդակարգի հիմքում ընկած է սննդանյութերով մարդու օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջների բավարարումը: Սննդակարգ նշանակելիս հաշվի են առնվում հիվանդության բնույթը, կլինիկական ընթացքը, ախտաբանաանատոմիական և ֆերմենտային խանգարումները: Սննդակարգը նշանակում են բուժման եղանակներին զուգահեռ: Որոշակի քանակական և որակական հարաբերակցությամբ սննդի ընդունումը հարմարեցվում է որոշակի ժամերի: Առավել տարածված են խոցային հիվանդությունների, լեղապարկի, հաստ աղու բորբոքումների, ճարպակալման, շաքարախտի և այլ հիվանդությունների սննդակարգերը: Յուրաքանչյուր սննդակարգ, կախված հիվանդության շրջանից և փուլից, ունի հաջորդաբար կիրառվող մի քանի տարբերակ: Անհատական ցուցանիշների հիման վրա, որպես կանոն, նշանակվում են կարճ ժամկետով (1–2 օր) բեռնաթափման օրեր: Առավել տարածված են տվյալ օրն օգտագործվող մթերքի՝ մսի, ձկան, բանջարեղենի, մրգի անվանմանը համապատասխանող բեռնաթափման օրերը: Ժամանակակից պայմաններում ճարպակալման դեմ կիրառվող բազմաթիվ գրավիչ, գովազդային անվանումներով սննդակարգերից շատերը չունեն բժշկական, գիտական հիմնավորում, ուստի անհատական սննդակարգի ընտրությունը պետք է կատարի բժիշկը, հակառակ դեպքում այնկարող է վնասակար լինել օրգանիզմի համար:
Ձեռքերի խնամք` ինչպես ճիշտ լվացվել
30 May 2014 Leave a comment
in Բոլորը
Քանի որ մեր ձեռքերը մեր մարմնի ամենաօգտագործվող մասն են, դրանք հարկավոր է հաճախակի լվանալ:
Լվացվելու համար օգտագործում ենք ջուր և օճառ: Օճառը լինում է պինդ և հեղուկ : Ցանկալի է օգտագործել հեղուկ օճառ, քանի որ այն գտնվում է փակ ամանում և ձեռքից ձեռք չի անցնում:
Լվացվելը պարտադիր է ուտելուց , սնունդ պատրաստելուց առաջ, պետքարանից հետո, դրսից տուն գալուց, կենդանիների հետ շփվելուց, հողի հետ խաղալուց հետո և այլն:
Լվացվելիս պետք է ուշադրություն դարձնել եղունգների տակին, մատների միջև տարածություններին:
Ձեռքերը պետք է լավ չորացնել անձնական սրբիչով, կամ թղթե անձեռոցիկով:
Հայաստանի դեղաբույսերը,զկեռ
30 May 2014 Leave a comment
Զկռենին վարդազգիների դասի պատկանող թուփ ծառ է,տարածված Արցախի,Սյունիքի,Գուգարքի անտառներում,կա նաև նրա մշակովի տեսակը:
Գործածում էին նրա հասում պտուղները,որը հասունանում է ուշ աշնանը և ձմռանը առաջին ամիսներին:Սովորաբար հասունացած պտուղները առաջին ձիանն հետ թափվում են գետնին:Իսկ ընդունված կարգն այն էր, որ դեռևս չհասունացած, պինդ պտուղները հավաքում էին նոյեմբերի վերջերին և քթոցների ու արկղերի մեջ պահում հարդանոցներում:Երբ հիվանդ էին լինում և ոչ մի բան ուտել չէին կարողանում, երբ ծանր հիվանդությունից նոր էին ապաքինվում, երբ տառապում էին փորլուծությամբ, դժվարամարսությամբ տալի էին ուտելու հասունացած, փափկած զկեռ, կամ էլ պատրաստում էին զկեռապուր-զկեռմածուն բավականաչափ հասուն զկեռը տրորում էին, կորիզներից ազատում, քամում, ջուր ավելացնում և մի փոքր էլ ալյուր ու եփում մինչև պատրաստի լինելը:Ցանկալի և հաճելի սնունդ ՝հիվանդների համար գերադասելի, առողջների համար ՝փնտրված:
Զատիկը Անգլիայսում
17 May 2014 Leave a comment
in Բոլորը
Զատիկը Անգլիայում հաճախ ավելի են կարեւորում, քան Քրիստոսի Ծննունդը: Անգլիայում դպրոցները փակվում են 2 շաբաթով, շատերը մասնկացում են «Զատիկի» օրվա պատարագին մինջեւ ուշ գիշեր, եւ այն ավարտվելուց հետո շնորհավորում են միմյանց պասի ավարտի կապակցությամբ: Եկեղեցիները զարդարվում են տարբեր ծաղիկներով եւ ներկված ձվերով: Այնուհետեւ վերադառնում են տուն եւ ուտում իրենց ավանդական «Զատիկե բանալին»:
Զկեռ